26 Մար
2025
11.1° c ԵՐԵՎԱՆ
5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները տարածաշրջանային հարցեր են քննարկել

Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները տարածաշրջանային հարցեր են քննարկել

Մարտի 6-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի միջև․ հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները։

Ընդգծվել է, որ երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը, ինտենսիվ այցելությունները նպաստում են հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Նշվել է այս տարի նման քաղաքական շփումների հետագա ընդլայնման կարևորությունը։

Նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։

Ռազմագերիներ