26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ պետքարտուղարությունը կրկնում է ԼՂ երկու միջանցքների բացման կարևորության մասին կոչը

ԱՄՆ պետքարտուղարությունը կրկնում է ԼՂ երկու միջանցքների բացման կարևորության մասին կոչը

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը խոսել է հայ–ադրբեջանական
հարաբերություների կարգավորման գործընթացի մասին՝ նշելով, որ ԱՄՆ–ը շարունակում է աշխատել
Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման ուղղությամբ, և պետքարտուղար Բլինքենն
անձամբ է մասնակցում այդ գործընթացին։

«Վերջին 24 ժամվա ընթացքում մարդասիրական բեռների մեկ խմբաքանակ
արդեն Աղդամի երթուղով դեպի Լեռնային Ղարաբաղ անցել է, և այդ պատճառով մենք կկրկնենք
մեր կոչը կոնկրետ այս հարցի վերաբերյալ՝ դեպի ԼՂ երկու միջանցքների բացման կարևորության
մասին»,– ասել է նա։