
Կան մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ներխnւժման ժամանակները, բայց մոռանում են՝ ինչով դա ավարտվեց. Պուտին
ՌԴ-ի հակառակորդները ցանկանում են վերադառնալ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի՝ Ռուսաստան ներխուժման ժամանակները, բայց մոռանում են, թե այդ պատմությունն ինչ ավարտ է ունեցել․ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Հայրենիքի պաշտպաններ» հիմնադրամի աշխատակիցների ու խնամակալների հետ հանդիպման ժամանակ։
«Ոմանք դեռ չեն կարողանում հանգիստ նստել, դեռ կան մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ժամանակները՝ մոռանալով, թե ինչով է դա ավարտվել», – ասել է Պուտինը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի շարք կոշտ հայտարարություններ էր արել Ռուսաստանի Դաշնության հասցեին։ Նա մասնավորապես ասել էր, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Ֆրանսիայի և Եվրոպայի համար։