Արման Թաթոյանը Քերոլայն Քոքսին ներկայացրել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին:
Հանդիպման ընթացքում Թաթոյանը
նշել
է,
որ
Ադրբեջանի
իշխանությունն
իրականացնում
է
անպատիժ
հայատյաց
ֆաշիստական
քաղաքականություն
թե´
Հայաստանի,
թե´
Արցախի
նկատմամբ:
«Ադրբեջանն արդեն 275 օր արգելափակել է Արցախը: 120,000 էթնիկ հայեր (այդ թվում`
30,000 երեխաներ)
դիտավորյալ
արարքներով
մատնված
են
սովի,
զրկված
են
դեղորայքից,
կենսական
ապրանքներից:
Ադրբեջանական
իշխանությունն
իրականացնում
է
քաղաքացիական
անձանց
առևանգումներ:
Ներկայում
Լաչինի
միջանցքին
այլընտրանք
առաջարկվող
Աղդամի
ճանապարհը
գոյաբանական
սպառնալիք
է
Արցախի
հայերի
համար
և
ծուղակ»,-նշել է Թաթոյանը:
Թաթոյանը հիշեցրել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայկական կողմի գերիներին` այս հարցը դարձնելով քաղաքական առևտրի առարկա, տառապանքներ պատճառելով գերիների, անհայտ կորածների ընտանիքներին, լարվածության մեջ պահելով
հայ
հասարակությունը:
«Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունը չունի խաղաղության
մտադրություններ:
Ավելին,
նրանք
վերջերս
իրականացրել
են
զինված
ուժերի,
այդ
թվում`
դաժանություններով
հայտնի
«Յաշմա»
և
«Կոմանդո»
հատուկ
ստորաբաժանումների
կուտակումներ
Հայաստանի
ու
Արցախի
հետ
սահմանին»,-
ասել
է
նա: