14 Հնս
2025
30.1° c ԵՐԵՎԱՆ
21.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ հանրապետականներն ավելի վստահելի դաշնակից են համարում Հունաստանին, քան Թուրքիային

ԱՄՆ հանրապետականներն ավելի վստահելի դաշնակից են համարում Հունաստանին, քան Թուրքիային

Մարտի 6-ին ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում մի շարք կոնգրեսականներ անդրադարձել են Անկարայի կողմից վարվող քաղաքականությանը․ գրում է Ermenihaber-ը։

Ներկայումս ԱՄՆ-ում մեծամասնություն կազմող հանրապետականները հիմնականում քննադատական բնույթ կրող խոսքեր են հնչեցրել Թուրքիայի հասցեին:

Կոնգրեսական Դինա Տիտուսը, տարածաշրջանում Հունաստանին համարելով ԱՄՆ-ի համար շատ ավելի վստահելի և հետևողական դաշնակից, ասել է.

«Ես Թուրքիային չեմ դիտարկում որպես շատ վստահելի դաշնակից»:

Տիտուսի կուսակից Ջուլի Ջոնսենն էլ ասել է, որ նրանցից շատ բան են սպասում, սակայն նրանք վատ վերաբերմունք են ցույց տալիս:

«Նրանք փոքր երեխայի պես են վարվում», – ասել է Ջոնսենը:

Թուրքական մամուլում «Դեմոկրատիայի պաշտպանության ֆոնդի» գլխավոր տնօրեն Ջոնաթան Շանզերն էլ սխալ է համարել այն, որ ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ գործողությունների չի դիմել:

Բացի այդ նա Էրդողանին մեղադրել է ժողովրդավարական կարգերին չհավատալու մեջ:

Ռազմագերիներ