16 Ապր
2025
12.4° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք ոչ մի ուղղակի բանակցությունների մեջ չենք մտնի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ նրանք շարունակում են առավելագույն ճնշման քաղաքականությունն ու սպառնալիքները․ Արաղչի

Մենք ոչ մի ուղղակի բանակցությունների մեջ չենք մտնի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ նրանք շարունակում են առավելագույն ճնշման քաղաքականությունն ու սպառնալիքները․ Արաղչի

Իրանն ուղղակի բանակցությունների մեջ չի մտնի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ շարունակվում է Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշման և սպառնալիքների ամերիկյան քաղաքականությունը․  France press-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակի մասին ԱՄՆ նախագահի հայտարարության ֆոնին։

Այսօր Թրամփը հայտարարել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, և կնախընտրեր իրանական միջուկային ծրագրի հարցով Թեհրանի հետ գործարք կնքել:

«Մենք ոչ մի ուղղակի բանակցությունների մեջ չենք մտնի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ նրանք շարունակում են առավելագույն ճնշման քաղաքականությունն ու սպառնալիքները», – հայտարարել է Արաղչին:

Ռազմագերիներ