
Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթեց Դանիայի ընտրանուն
Ֆուտզալի Հայաստանի ազգային ընտրանին Մարտի 8-ին արտագնա հանդիպում անցկացրեց Դանիայի ընտրանու հետ։ Մեր հավաքականը հաղթեց 3-1 հաշվով։
Մեր թիմի կազմում գոլերով աչքի ընկան Նիկիտա Խրոմիխը, Գարեգին Մաշումյանն ու Վլադիմիր Սանոսյանը։
ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված է 6-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։ Առաջին 5 տուրերից հետո Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը վաստակել է 13 միավոր և գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը․ վերջին տուրում մեր ընտրանին մարտի 12-ին կմրցի Ղազախստանի հետ, որը երկրորդն է աղյուսակում։ Այս հանդիպմանը նույնիսկ ոչ-ոքիի դեպքում մեր ընտրանին կապահովի առաջին տեղը խմբում։
Խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները նվաճում են ԵՎՐՈ-ի ուղեգիր, որտեղ նրանց միանում են եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Իր հերթին մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։