09 Մար
2025
17.1° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՊՆ–ն և ուժայինները հայտարարել են, որ փակում են Սիրիայի առափնյա հատված տանող ճանապարհները

ՊՆ–ն և ուժայինները հայտարարել են, որ փակում են Սիրիայի առափնյա հատված տանող ճանապարհները

Սիրիայի պաշտպանության նախարարությունը և անվտանգության ուժերը հայտարարել են, որ փակում են երկրի ափամերձ հատված տանող ճանապարհները:․  հայտնում է սիրիական SANA պետական գործակալությունը։

Մարտի 6–ին Սիրիայի Ջեբլա քաղաքում, Լաթաքիա քաղաքի մի քանի շրջաններում և Լաթաքիա և Տարտուս նահանգների լեռնային տեղանքում կատաղի մարտեր են բռնկվել սիրիական անվտանգության ուժերի և երկրի նոր իշխանության դեմ հանդես եկող զինված կազմավորումների միջև:

«Շրջանների մեծ մասի նկատմամբ վերահսկողության վերականգնումից հետո Սիրիայի պաշտպանության նախարարությունը, ընդհանուր անվտանգության վարչության հետ համակարգմամբ, խախտումները հայտնաբերելու և կանխելու, տարածաշրջանում կայունության աստիճանական վերականգնման նպատակով հայտարարում է ափամերձ հատված տանող ճանապարհների փակման մասին», – ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հանձնաժողով է ստեղծել խախտումները հայտնաբերելու և ռազմական դատարան ներկայացնելու նրանց, ովքեր երկրի առափնյա հատվածում իրականացված գործողության ընթացքում խախտել են հրամանատարության հրամանները:

Ռազմագերիներ