
Փարիզում ցույց է տեղի ունեցել Ուկրաինա զորք ուղարկելու ծրագրերի դեմ
Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում բողոքի ակցիա է տեղի ունեցել նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու ծրագրերի դեմ․ իրադարձությունների վայրից հայտնում է ТАСС-ի թղթակիցը։
Լուվրի մոտ հավաքված հարյուրավոր մարդիկ դեմ են արտահայտվել Ուկրաինա զորք և զենք ուղարկելուն և ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը: Ցուցարարները կոչ են արել ԵՄ-ին հրաժարվել եվրոպական զինված ուժերի ստեղծման միջոցով ռազմական բլոկ դառնալու իր ցանկությունից:
Բացի այդ, ակցիայի կազմակերպիչները ակտիվորեն կողմ են արտահայտվել Ֆրանսիայի՝ ԵՄ-ից դուրս գալու օգտին։