
Գազայի հատվածում վերջին 48 ժամում 6 պաղեստինցի է զոհվել
Գազայի հատվածում վերջին 2 օրվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով առնվազն 6 պաղեստինցի է զոհվել, ևս 8-ը վիրավորվել են: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս տվյալները ներկայացրել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը իր տելեգրամյան ալիքում
«2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 48.453-ի, վիրավորվել է ևս 111.860 մարդ։
Վերջին 48 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 6 մահացած մարդ և փլատակներից դուրս բերված ևս 1 մարմին, ինչպես նաև 8 վիրավորներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։