09 Մար
2025
11.3° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան և մի շարք այլ երկրներ անմիջական ազդեցություն են ունեցել Սիրիայի իրադարձությունների վրա. Աբբաս Արաղչի

Թուրքիան և մի շարք այլ երկրներ անմիջական ազդեցություն են ունեցել Սիրիայի իրադարձությունների վրա. Աբբաս Արաղչի

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա անմիջական ազդեցություն են ունեցել Թուրքիան և մի քանի այլ երկրներ․ այս մասին Ֆրանսպրես գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։

«Չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածում է, որ Թուրքիան և մի քանի այլ երկրներ անմիջական ազդեցություն են ունեցել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Եվ հետևաբար, այժմ ծագած խնդիրների, ինչպիսիք են Իսրայելի կողմից սիրիական տարածքի լայնածավալ օկուպացիան, նրա կողմից Սիրիայի ողջ պաշտպանական և գիտական ​​ենթակառուցվածքի ոչնչացումը և դրա հետևանքով առկա բոլոր հակամարտությունների պատասխանատվությունը, բնականաբար, կրում են նրանք, որոնք իրականացրել են այդ փոփոխություններն ու զարգացումները: Իրանը հակամարտության մեջ չէ Թուրքիայի հետ, մենք Թուրքիայի հետ կշարունակենք մեր բարեկամական հարաբերությունները և խորհրդակցությունները տարածաշրջանային հարցերի շուրջ»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

 

Ռազմագերիներ