
Ավստրալիայում ավելի քան 350 հազար տուն հոսանքազրկված է ցիկլոնի պատճառով. ABC
Ավստրալիայում ավելի քան 350 հազար տուն շարունակում է հոսանքազրկված մնալ «Ալֆրեդ» ցիկլոնի պատճառով. Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը:
«Նահանգի ղեկավարի խոսքով՝ Քուինսլենդում «Ալֆրեդ» ցիկլոնի պատճառով առանց Էլեկտրականության է մնացել շուրջ 350 հազար տուն և ձեռնարկություն»,-ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ինչպես նշում է News.com.au. պորտալը, Նոր Հարավային Ուելս նահանգի հյուսիսում, որը նույնպես տուժել է ցիկլոնից, շարունակում է հոսանքազրկված մնալ 16 հազար տուն։
Ավելի վաղ Ավստրալիայի պետական օդերևութաբանական բյուրոյից հայտնել էին, որ «Ալֆրեդ» արևադարձային ցիկլոնը երկրի արևելյան ափ է հասել ուրբաթ առավոտյան: Շաբաթ առավոտյան ցիկլոնը թուլացել է: Այնուամենայնիվ, տարերքը շարունակում է վտանգ ներկայացնել բնակչության համար, կանխատեսվում են հորդառատ անձրևներ և ջրհեղեղներ: