Արցախի նախագահը պաշտպանության նախարարությունում քննարկել է ադրբեջանական զորքերի տեղաշարժի հարցը
Սեպտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն
այց է կատարել պաշտպանության նախարարություն․ հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության
գլխավոր վարչությունը։
Ուժային կառույցների ղեկավար
կազմի հետ Ծառայողական խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ձևավորված
ռազմաքաղաքական իրադրությունը և անդրադարձ կատարվել Ադրբեջանի ԶՈւ կողմից սեպտեմբերի
5-ից առայսօր իրականացվող տեղաշարժերին և կուտակումներին։
Քննարկվել են նաև հումանիտար
ճգնաժամի պայմաններում և իրադրության հնարավոր զարգացումների դեպքում խաղաղ բնակչության
անվտանգության ապահովման հարցեր։