
Կանադայի հաջորդ վարչապետ Մարկ Քարնին խոստացել է առևտրային պատերազմ մղել Թրամփի դեմ
Կանադայի հաջորդ վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ գործող վարչապետ Ջասթին Թրյուդոյին փոխարինելուց հետո վճռականորեն առևտրային պատերազմ է մղելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։
«Ամերիկացիները պետք է սխալ չգործեն. ինչպես հոկեյում, այնպես էլ առևտրում Կանադան կհաղթի»,- ասել է Անգլիայի Բանկի նախկին ղեկավարը՝ ելույթ ունենալով իր աջակիցների առջև։
Քարնին, որն առաջիկա օրերին պաշտոնապես կստանձնի երկրի վարչապետի պաշտոնը, խոստացել է ամերիկյան ապրանքների վրա պատասխան տուրքեր սահմանել, մինչև «ԱՄՆ–ն մեզ հարգանքով չվերաբերվի»։
59-ամյա Քարնին, ով երբևէ ընտրված պաշտոն չի զբաղեցրել, հեշտության հաղթել է ընտրություններում՝ ստանալով ձայների 86%-ը։ Ակնկալվում է, որ Քարնին կարճ ժամանակում կհայտարարի արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու մասին և չնայած ընդդիմադիր Պահպանողականների հետ բացը կրճատվում է, հարցումները դեռ նրանց առավելություն են տալիս։
Թրյուդոն հրաժարական էր տվել հունվարին՝ 9 տարի պաշտոնավարելուց հետո: