
Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է. ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է` անվտանգային պայմաններից ելնելով. Sputnik Արմենիա-ին տեղեկացրել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը:
Նա հավաստիացրել է, որ իրենք կապի մեջ են արտաքին գործերի նախարարության գործընկերների հետ և իրավիճակի հանդարտման դեպքում, եթե տեղի հայերի կողմից լինի ցանկություն տեղափոխվելու, համատեղ ուժերով ամեն կերպ կաջակցեն։