25 Դեկ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանի համերգները կղեկավարի Սերգեյ Սմբատյանը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանի համերգները կղեկավարի Սերգեյ Սմբատյանը

Սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 11-ը Երեւանում կանցկացվի
«Արմենիա» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնը, որի համերգները կղեկավարի գեղարվեստական
ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով նաև Փառատոնի գեղարվեստական ղեկավարն
է։ Փառատոնի շրջանակում երեւանյան բեմ կբարձրանան հանրահայտ ջութակահարներ Սթիվեն Ուորթսը,
Մարկ Բուշկովը, Շյաոժուո Վանգը, դաշնակահարներ Զի Զին, Եկվոն Սունվուն, թավջութակահար
Գաբրիել Շվաբեն։ Նրանցից շատերը Հայաստանում կլինեն առաջին անգամ։