25 Դեկ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անգամ Քարվաճառի ճանապարհը չի կարող դիտարկվել որպես Բերձորի միջանցքի այլընտրանք, ուր մնաց` Ակնայի ճանապարհը դիտարկվի. Դավիթ Բաբայան

Անգամ Քարվաճառի ճանապարհը չի կարող դիտարկվել որպես Բերձորի միջանցքի այլընտրանք, ուր մնաց` Ակնայի ճանապարհը դիտարկվի. Դավիթ Բաբայան

Մենք, չհեռանալով ու չհրաժարվելով մեր սկզբունքներից,
որոշել ենք ընդունել ՌԴ-ից ուղարկված հումանիտար մեկ բեռը՝ ռուսական բեռնատարներով,
ռուս վարորդներով, ռուսական ապրանքատեսակներով՝ ալյուր, շաքարավազ, ձեթ և այլ անհրաժեշտ
իրերով։ ABC Media-ին տված հարցացրույցում ասաց ԱՀ նախագահի հատուկ հանձարարություններով
խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Ես արդեն 10 օր է՝ հաց չեմ կարողացել գնել, բայց ես ադրբեջանական հաց չեմ գնելու․
սա ոչ թե Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ է վատ վերաբերմունք, այլ Ադրբեջանի այսօրվա ռեժիմի։
Այս մեկ բեռնատարը եղել է զուտ ռուսական ու վաղը կարող է բելգիական, ամերիկյան, իրանական
լինի, բայց ոչ ադրբեջանական»,- ընդգծել է պաշտոնյան։

Խոսելով Կոռնիձորում «սպասող» բեռների մասին` Բաբայանը
նշել է, որ պատրաստ են ընդունել այն, սակայն դրա համար պետք է վերաբացվի Բերձորի միջանցքը,
ինչն Ադրբեջանը թույլ չի տալիս։

«Այն, ինչ կատարվում է Արցախում,
մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Միգուցե հետագայում Արցախը ճանապարհ ունենա
Քարվաճառով, բայց, միևնույնն է, դա էլ չի կարող լինել այլընտրանք Բերձորի միջանցքին,
ուր մնաց` Ակնան դիտարկվի»,- ասել է Դավիթ Բաբայանը։