20 Ապր
2025
14.1° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը և Զելենսկին քննարկել են խաղաղությանն ուղղված ջանքերը, նավթի և գազի ոլորտում համագործակցությունը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը և Զելենսկին քննարկել են խաղաղությանն ուղղված ջանքերը, նավթի և գազի ոլորտում համագործակցությունը

Սաուդյան Արաբիայի թագահաժառանգ, արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը․ գրում է Al Arabiya-ն։

Սաուդական կողմը հույս է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամը կավարտվի միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության ոգուն համապատասխան, ներառյալ ինքնիշխանության սկզբունքները և միջազգայնորեն ճանաչված սահմանները:

«Կողմերը վերանայել են Ուկրաինայում տևական, արդար և համապարփակ խաղաղության հասնելու համար գործադրվող ջանքերը», գրում է լրատվականը։

Կողմերն անդրադարձել են նաև տնտեսական համագործակցության հարցերին և ընդգծել են առևտրի ծավալների ավելացման և գործարար հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող խնդիրների լուծման անհրաժեշտությունը։

Կողմերը վերահաստատել են ներդրումային հարաբերություններն ամրապնդելու իրենց վճռականությունը՝ հավատարմություն հաստատելով ներդրումային և տնտեսական գործընկերությանը այն ոլորտներում, որոնք առաջնահերթ են երկու երկրների համար՝ ներառյալ էներգետիկան, սննդի արդյունաբերությունը և ենթակառուցվածքները

Կողմերը հավելել են նաև, որ ակնկալում են նավթի, գազի և դրանց ածանցյալների, ինչպես նաև նավթաքիմիական ոլորտում համատեղ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրություն։

Ռազմագերիներ