18 Ապր
2025
14.3° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուշադիր հետևում եմ Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկության ջանքերին․ Իսպանիայի արտգործնախարար

Ուշադիր հետևում եմ Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկության ջանքերին․ Իսպանիայի արտգործնախարար

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը ուշադիր հետևում է Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկությանն ուղղված ջանքերին։ Նախարարն այդ մասին գրառում է կատարել սոցցանցի X հարթակում։

«Շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին, Արարատ Միրզոյանին համագործակցության համար։ Հյուպատոսական շտապ օգնության ստորաբաժանումը մոբիլիզացվել է՝ մեր քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար»,- գրել է Իսպանիայի արտգործնախարարը։

Ռազմագերիներ