Ռուսաստանն ակնկալում է, որ մոտ ապագայում Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը․ Զախարովա
Ռուսաստանն ակնկալում է, որ Ղարաբաղում հումանիտար իրավիճակը կկայունանա,
և պայմաններ կստեղծվեն Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու համար. հայտարարել
է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ մոտ ապագայում Աղդամի
երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը։
«Ռուսաստանն ակնկալում է, որ երկու ուղղություններով էլ կանոնավոր
կերպով մարդասիրական օգնություն կհասնի Ղարաբաղ»,- ասել է Զախարովան և հավելել, որ
Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի
կարգավորման համար։