25 Դեկ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերից հետո մենք ավելացրել ենք պարեկների թիվը սահմանի այդ հատվածներում․ Մարկուս Ռիտեր

Ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերից հետո մենք ավելացրել ենք պարեկների թիվը սահմանի այդ հատվածներում․ Մարկուս Ռիտեր

Երբ եղան ադրբեջանական ուժերի կուտակումների մասին խոսակցություններն
ու լուրերը, Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն  ավելացրեց  պարեկների թիվը   սահմանային այդ հատվածներում. գրում
է «Արմենպրես»-ը։

«Մենք մեր տեսածը պարբերաբար հաղորդել ենք Բրյուսել։ Մենք նաև
X-ում գրառումներ ենք արել` կոչ անելով բարելավել իրավիճակը և թուլացնել լարվածությունը։
Կարծես թե, մինչ այս պահը դա աշխատել է»,-նշեց Հայաստանում ԵՄ դիտորդական
առաքելության ղեկավար Ռիտերը։

Ռիտերն անդրադարձավ  նաև Իջևանում ԵՄ առաքելության օպերատիվ
գրասենյակի բացմանը՝ նշելով, որ այն հնարավորություն կտա, որպեսզի դիտորդները օր ու
գիշեր պարեկություն իրականացնեն Տավուշի մարզի սահմանային հատվածներում։

«Այսօր մենք Իջևանում բացել ենք Հայաստանում Եվրոպական Միության
դիտորդական առաքելության գրասենյակը՝ Տավուշի մարզում պարեկություն իրականացնելու համար։
Մինչ այս պահը մենք այս մարզում պարեկությունը իրականացնում էինք Մարտունիի մեր գրասենյակի
միջոցով»։

Մարկուս Ռիտերը նաև հայտնեց, որ այս շաբաթվա վերջում կբացեն ԵՄ
դիտորդական առաքելության գլխավոր շտաբը Եղեգնաձորում։  «Այսպիսով, ուրբաթ օրվանից
մենք Եղեգնաձորում միասնական շտաբ կունենանք։ Ավելի ուշ մենք Եղեգնաձորում նաև օպերատիվ
բազա կբացենք՝ Արարատի մարզում՝ Նախիջևանին սահմանակից հատվածներում պարեկություն իրականացնելու
համար»,- ասաց ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը։