
Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր 9 տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին. հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Սահակաշվիլիի դեմ պետական միջոցներից մոտ 9 մլն լարիի հափշտակության գործի քննությունը շարունակվել է շուրջ տասը տարի։ Վրաստանի Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածը նախատեսում էր 7-ից 11 տարի ազատազրկում։ Գործով երկրորդ մեղադրյալը՝ Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիան դատապարտվել է 300 հազար լարի տուգանքի։ Գործն առնչվում է 2009 թվականի սեպտեմբերից 2013 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում ավելի քան 8,8 միլիոն լարիի յուրացմանը։
Դատախազության տվյալներով՝ այս գումարը Սահակաշվիլիի ծախսել է շքեղ հյուրանոցներում և հանգստավայրերում հանգստի, գեղեցկության կլինիկա այցելությունների և հագուստի գնման ծախսերի համար։ Ցուցակում ընդգրկված են յոթ բաճկոն և կաշմիրից սպորտային վերարկու, որոնք ձեռք են բերվել Լոնդոնից՝ 28600 դոլարով Լոնդոնում, ինչպես նաև 4600 դոլար արժողությամբ երկու ձեռագործ կոստյում: Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մեղադրանքներն անհեթեթ են և նա իրեն մեղավոր չի ճանաչում։