
Պատմական հաղթանակ․ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում է
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նվաճեց ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր՝ դառնալով Հայաստանի պատմության ընթացքում թիմային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որ հասնում է նման հաջողության ։
Որակավորման փուլի վերջին տուրում մեր հավաքականը 4-2 հաշվով հաղթեց Ղազախստանի Ընտրանուն։
ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա Լիտվայում և Լատվիայում 2026 թվականի հունվարի 18–ից փետրվարի 8-ը։