ԵՄ դիտորդական առաքելությունը գրասենյակ է բացել Իջևանում
ԵՄ դիտորդական առաքելությունը Իջևանում գրասենյակ է բացել. Տեղեկությունը
հրապարակվել է առաքելության՝ X-ի միկրոբլոգում:
Բացմանը ներկա են եղել ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս
Ռիտերը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար,
արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը
և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որոնք միասին կտրել են Տավուշում գրասենյակի բացման
ժապավենը։