Տարիներ շարունակ ՀՀ-ին առաջարկել ենք այնպիսի լուծում, որ Քարվաճառն ու Լաչինը մնան հայկական. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Արևելյան տնտեսական ֆորումի
շրջանակներում, խոսելով Արցախի կարգավիճակի մասին, նշել է, որ այն որոշել է հենց Երևանը:
«Բանն այն է, որ Հայաստանի ղեկավարությունը,
ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը ԼՂ-ի նկատմամբ։ Իսկ Պրահայի հայտարարության
մեջ դա ուղղակի ֆիքսվել է թղթի վրա»,– ասաց Պուտինը։
ՌԴ նախագահը նշեց, որ հաշվի առնելով այս փաստը, բոլոր հարցերը պետք
է լուծվեն Բաքվի հետ երկկողմ հիմունքներով։
«Իսկ ի՞նչ ասենք, այստեղ ասելու բան չկա։ Եթե Հայաստանն ինքն է
ընդունել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է, ապա ինչ անենք», – ասաց Պուտինը։
Պուտինը հայտարարել է, որ իրենք տարիներ շարունակ առաջարկել են
Ադրբեջանի հետ այնպես պայմանավորվել, որ Քարվաճառն ու Լաչինը մնան ՀՀ փաստացի տիրապետության
տակ, բայց ՀՀ ղեկավարությունը դրան չի համաձայնել: «Թեև տասնամյակ ենք փորձել համոզել։
Մեր հարցին, թե ինչ պիտի անեն այդ դեպքում, պատասխանել են՝ կկռվենք»,-ասել է Պուտինը:
Տեսանյութն՝ այստեղ։