14 Մար
2025
12.2° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դամասկոսի հրթիռակոծության հետևանքով հայեր չեն տուժել

Դամասկոսի հրթիռակոծության հետևանքով հայեր չեն տուժել

Իսրայելի կողմից Սիրիայի Դամասկոս քաղաքի արևմտյան Տումար շրջանի հրթիռակոծության հետևանքով հայեր չեն տուժել․ «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչը։

«Դամասկոսի մեր աղբյուրների տեղեկություններով՝ ռմբակոծությունից հայեր չեն տուժել։ Շենքում ապրում է մի հայ ընտանիք, բայց ռմբակոծության պահին նրանք տանը չեն եղել»,-հայտնել է զրուցակիցը։

Ավելի վաղ «Գանձասար» պարբերականը հայտնել էր, որ Իսրայելական ուժերը հրթիռակոծել են Դամասկոսի արևմտյան Տումար շրջանը, որտեղ բնակվում են հայ ընտանիքներ։ Պարբերականը նաև հավելել էր, որ ռմբակոծության հետևանքով կան վիրավորներ և պատճառվել է նյութական վնաս։

Ռազմագերիներ