
Հատուկջոկատայինները «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերի թիկնազորի մեքենայում ապօրինի զենք են փնտրել. Hayastan.news
Ինչպես հայտնի է՝ Ներքին գործերի նախարարությունը վերջերս պարբերաբար գործողություններ է իրականացնում թիկնազորով շրջելու «մշակույթի» դեմ։ Հատկանշական է, որ ՆԳՆ թիրախում են և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական դեմքերի թիկնազորները։ Այսօր նաև ՆԳՆ թիրախում է հայտնվել գործարարներին սպասարկող թիկնազորը։
Hayastan.news-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հատուկջոկատայինները Երևանի կենտրոնում կանգնեցրել են «Գրանդ Հոլդինգ» («Գրանդ Քենդի») ընկերության սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանների թիկնազորի շարասյունը։ Ներքին գործերի նախարարության ծառայողները որոնել են ապօրինի զենք, «փռել են» ասֆալտին Վարդանյանների անվտանգության աշխատակիցներին։
Ըստ մեկ այլ աղբյուրի՝ անվտանգության աշխատակցիները տեղափոխվել են ոստիկանություն։