Ռուսական բեռնատարն Ասկերանի ճանապարհով Ստեփանակերտ է հասել Արցախի իշխանությունների թույլտվությամբ
Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը
հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ․
տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության
մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի
Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով:
Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ: