Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձել է Աշխարհի առաջնության փոքր ոսկե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ
Կարապետյանն աշխարհի առաջնությունում դարձավ փոքր ոսկե մեդալակիր:
Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի
առաջնության 89 կգ քաշային կարգի տղամարդկանց պայքարում Հայաստանի հավաքականի
անդամ Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 150 կգ ու
այնուհետ` 175 կգ: Այս վարժությունում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում
վարժությունում հայ ծանրորդը երկու մոտեցմամբ բարձրացրեց 192 կգ և 202 կգ:
Երկամարտի 377 կգ արդյունքում նա 4-րդն է:
Մինչ այս Հայաստանի հավաքականի կազմում 67 կգ քաշում Գոռ
Սահակյանը դարձել էր ԱԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը նվաճել է
փոքր բրոնզե մեդալ: