
Չինաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրենց տարաձայնությունները լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով
Չինաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։
«Չինաստանի կառավարությունը ողջունում է դրական զարգացումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Երկուսն էլ կարևոր պետություններ են իրենց տարածաշրջանում և Չինաստանի լավ ու վստահելի գործընկերները։ Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ նրանք կարող են իրենց տարաձայնությունները լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով՝ նպաստելով տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղությանն ու բարգավաճմանը»,- ասված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։