15 Մար
2025
12.2° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինի հետ խոսել է ոչ թե Թրամփը, այլ խորհրդական Ուիտկոֆը․ Սպիտակ տան մամուլի քարտուղար

Պուտինի հետ խոսել է ոչ թե Թրամփը, այլ խորհրդական Ուիտկոֆը․ Սպիտակ տան մամուլի քարտուղար

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը մանրամասնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսել է ոչ թե նախագահ Դոնալդ Թրամփը, այլ նրա խորհրդական Սթիվեն Ուիտկոֆը, որն ավելի վաղ այցելել էր Մոսկվա:

«Երեկվա օրը խաղաղության առումով արդյունավետ էր։ Դա Սթիվեն Ուիտկոֆն էր, որը խոսել է Պուտինի հետ», – լրագրողներին ասել է Լիվիտը։

Ավելի վաղ Թրամփը «Truth Social» սոցցանցում հայտարարել էր, որ արդյունավետ քննարկում է անցկացվել Պուտինի հետ և ուկրաինական կարգավորման լավ հնարավորությունների մասին կարծիք էր հայտնել։ Գրառումից պարզ չէր, թե ով է խոսել ՌԴ նախագահի հետ։

Ռազմագերիներ