15 Մար
2025
12.2° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի զինուժը հարվածել է Սուջայի երկրագիտական թանգարանի շենքին․ զոհ ու վիրավորներ կան

Ուկրաինայի զինուժը հարվածել է Սուջայի երկրագիտական թանգարանի շենքին․ զոհ ու վիրավորներ կան

Ուկրաինայի զինուժը հարված է հասցրել Սուջայի երկրագիտական թանգարանի շենքին․ տելեգրամյան ալիքում գրել է Կուրսկի մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։

«Հարվածել են տեղի երկրագիտական թանգարանի շենքին, որը 19-րդ դարավերջի ճարտարապետական ​​հուշարձան էր (այսպես կոչված Չուպիլովի տուն):

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացել է թանգարանի աշխատակցուհին, որը օկուպացիայի ժամանակ մնացել էր Սուջայում և այսօր եկել էր թանգարան՝ ստուգելու դրա վիճակը։ Եվս երկու աշխատակից տուժել են և այժմ տեղափոխվում են բուժհաստատություն։ Պատմական շենքը, ցավոք, ոչնչացվել է»,-գրել է Խինշտեյնը։

Ռազմագերիներ