Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2681-ի
Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է
2681-ի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Մարոկկոյի ՆԳՆ-ին։
Սեպտեմբերի 9-ի գիշերը Մարոկկոյում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի
ունեցել։ Էպիկենտրոնը գտնվել է Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա՝ 10 կիլոմետր
խորության վրա։ Դրան հաջորդել է առնվազն չորս հետցնցում՝ 4,8, 3,4, 3,2 և 3,3
մագնիտուդով։
Մուհամեդ VI թագավորը
Մարոկկոյում եռօրյա սուգ է հայտարարել։