
Կուրսկում Ուկրաինայի ԶՈւ–ի զենքը վայր դնելու ժամանակը շագրենի կաշվի պես սպառվում է. Պեսկով
Կուրսկի մարզում գտնվող ուկրաինական ռազմական կազմավորումներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ զենքը վայր դնելու մասին, դեռևս գործում է, սակայն Կիևի ռեժիմի ժամանակը սպառվում է․ ТАСС գործակալության հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանց ժամանակը շագրենի կաշվի պես սպառվում է», – նշել է Պեսկովը:
Ավելի վաղ՝ ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ, Պուտինը Կուրսկի մարզում գտնվող ուկրաինացի զինյալներին երաշխավորել է, որ զենքը վայր դնելու և գերի հանձնելու դեպքում, նրանք ողջ կմնան ու արժանապատիվ վերաբերմունքի կարժանանան:
ՌԴ նախագահն այս կերպ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն առաջարկել է խնայել Կուրսկի մարզում շրջափակված ուկրաինական զինյալների կյանքը: