15 Մար
2025
18.2° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ահազանգել եմ ոստիկանություն, որպեսզի խուլիգանին սանձեն, նրան 3 օր պահել են ՁՊՎ-ում․ հյուրանոցի համահիմնադիրը մանրամասներ է հայտնել Թուրքիայի քաղաքացու կողմից խուլիգանության վերաբերյալ

Ահազանգել եմ ոստիկանություն, որպեսզի խուլիգանին սանձեն, նրան 3 օր պահել են ՁՊՎ-ում․ հյուրանոցի համահիմնադիրը մանրամասներ է հայտնել Թուրքիայի քաղաքացու կողմից խուլիգանության վերաբերյալ

Անվայել պահվածքի համար ձերբակալված Թուրքիայի քաղաքացուն երեք օր պահել են ձերբակալվածների պահման վայրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երևանյան «Լոնդոն» հյուրանոցի համահիմնադիր Գևորգ Բարսեղյանը։

«Ընկերներս հերթով գրում ու հարցեր են տալիս այս միջադեպի մասին։

Այո, դեպքը տեղի է ունեցել մեզ պատկանող հյուրանոցում, ահազանգ տվողը ես եմ եղել։

Թուրքիայի քաղաքացին սենյակ էր ամրագրել ու ժամանել Լոնդոն հյուրանոց։ Կեցության երկրորդ գիշերը ալկոհոլի ազդեցության տակ վիրավորական արտահայտություններ է ուղղել մեր աշխատակցի հասցեին։ Ես, այդ մասին տեղեկանալով աշխատակցից, ահազանգել են ոստիկանություն, որպեսզի խուլիգանին սանձեն։ Ոստիկանները նրան բերման են ենթարկել և 3 օր պահել ձերբակալվածների պահման վայրում։ Վերջում էլ նա մեղայական հայացքով ներողություն է խնդրել ինձնից ու աշխատակազմից։ Կարծում եմ՝ հաջորդ անգամ կամ կշրջանցի Հայաստանը, կամ տասնապատիկ զսպվածություն կցուցաբերի հայերի հետ շփումներում։

Ինձ համար արժանապատվության հարց է, երբ հատկապես Թուրքիայի քաղաքացին վիրավորում է իմ թիմակցին։ Ամեն ինչ ճիշտ եմ արել, արդյունքներից բավարարված եմ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Երևանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել։

Ռազմագերիներ