17 Մար
2025
13.2° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինական տեխնոլոգիական հսկա Huawei-ը և ԵԽ պատգամավորները հայտնվել են կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

Չինական տեխնոլոգիական հսկա Huawei-ը և ԵԽ պատգամավորները հայտնվել են կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

Եվրոպական միությունը ցնցվում է նոր կոռուպցիոն սկանդալից՝ կապված չինական տեխնոլոգիական հսկայի՝ Huawei-ի և Եվրախորհրդարանի հետ. գրել է Politico-ն: Բելգիայի դաշնային դատախազությունը հայտնել է, որ քննիչները հետաքննում են «Եվրախորհրդարանում ակտիվ կոռուպցիայի» մեղադրանքներն ՝ ավելի ուշ հավելելով, որ «ենթադրյալ կաշառքն օգուտ է տվել Huawei-ին»։

Գործը կրկնում է 2022 թվականին Կատարգեյթում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալը, որի արդյունքում՝ օրենսդիր մարմնի մի քանի անդամներ ձերբակալվել են։ Այն նոր շունչ է հաղորդում Բրյուսելում ստվերային լոբբիստական պրակտիկայի հետ կապված երկարատև մտահոգություններին։ Հետաքննության նոր գոտիները վերաբերում են Huawei-ին՝ չինական տեխնոլոգիական հսկային, որը ժամանակին լոբբիստական հզոր կենտրոն էր Եվրոպայում, ինչպես նաև՝ խորհրդարանում: Ըստ Բելգիայի դատախազության հայտարարության՝ միջադեպերը, որոնք հետաքննվում են, ներառում են «վարձատրություն քաղաքական պաշտոններ ստանձնելու համար, չափից ավելի նվերներ, ինչպիսիք են սնունդը և ճանապարհածախսը, ֆուտբոլային խաղերի կանոնավոր հրավերները և այլն՝ քաղաքական որոշումների համատեքստում ՝զուտ մասնավոր առևտրային շահերը խթանելու նպատակով»։

Նշվել է, որ ենթադրյալ սխալ վարքագիծը տեղի է ունեցել «կանոնավոր և շատ զուսպ՝ 2021 թվականից մինչև մեր օրերը»: Բրյուսելում, Ֆլանդրիայում, Վալոնիայում և Պորտուգալիայում ոստիկանությունը խուզարկել է 21 հասցեներ և ձերբակալել մի քանի մարդու։ Ըստ Follow The Money, Le Soir-ի և Knack հրատարակությունների՝ քննիչները ուսումնասիրում են 15 նախկին և ներկա պատգամավորների հետ կապված գործողությունները: Հրապարակումները նշում են, որ Բրյուսելում Huawei-ի ավագ լոբբիստներից մեկը հիմնական կասկածյալն է: Բրյուսելում Huawei-ի գլխավոր լոբբիստական գրասենյակի շենքում աշխատող երկու անձ POLITICO-ին հայտնել են, որ տեսել են, թե ինչպես են ոստիկանները ներս մտել գրասենյակ առավոտյան և մնացել մինչ կեսօր։ Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցները լքել են Huawei-ի՝ Բրյուսելի գրասենյակը՝ տեղափոխելով չորս արկղ՝ փաստաթղթերով և առգրավված տարբեր նյութերով։ Ընկերությունն, արձագանքելով զարգացումներին, հայտարարություն է տարածել՝ նշելով․ «Huawei-ը լրջորեն է վերաբերվում այս մեղադրանքներին և հրատապ կապ կհաստատի հետաքննության հետ՝ իրավիճակը լրացուցիչ հասկանալու համար։ Ընկերությունը զրոյական հանդուրժողականության քաղաքականություն է վարում կոռուպցիայի կամ այլ ապօրինությունների նկատմամբ, և մենք պարտավոր ենք մշտապես հետևել բոլոր գործող օրենքներին և կանոնակարգերին»:

Ռազմագերիներ