17 Մար
2025
13.2° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպայում ԻՊ-ի հետ կապված ձերբակալությունների մեծամասնությունը կազմում են դեռահասները․«Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2025»

Եվրոպայում ԻՊ-ի հետ կապված ձերբակալությունների մեծամասնությունը կազմում են դեռահասները․«Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2025»

Հրապարակվել է երկրների ահաբեկչության սպառնալիքի մակարդակի վերաբերյալ նոր վարկանիշն՝ «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2025» (GTI) զեկույցը։ Ըստ GTI -ի՝ ահաբեկչության ամենաբարձր ակտիվություն և ահաբեկչության սպառնալիք ունեցող երկրներն են՝ Բուրկինա Ֆասոն (8,581), Պակիստանը (8,374), Սիրիան (8,00): Այս վարկանիշում Ռուսաստանը (6,267) զբաղեցրել է 16-րդ տեղը, Իրանը (6,056)՝ 18-րդ, Թուրքիան (3,968)՝32-րդ, ԱՄՆ-ն (3,517)՝ 34-րդ։ Դանիա և Հայաստան (0,72) 79-րդ հորիզոնականն են կիսել, Ավստրիա և Հարավային Կորեա (0,582)՝ 82-րդ, Լատվիա և Լիտվա (0,423)՝ 86-րդ:

Ահաբեկչական սպառնալիքի վարկանիշում Ադրբեջանը զբաղեցրել է 90-րդ տեղը՝ 0,233 իմիավորով։ Սահելի շրջանը շարունակում է մնալ ահաբեկչության էպիկենտրոնը։ Այստեղ զոհերի թիվը կազմում է համաշխարհային ահաբեկչության զոհերի կեսից ավելին։ «Իսլամական պետությունը» (ԻՊ) ընդլայնում է իր գործողությունները 22 երկրներում և շարունակում է մնալ ամենամահաբեր կազմակերպությունը՝ դառնալով 1805 մարդու մահվան պատճառ։ Կազմակերպության գործունեության 71%-ը ծավալվել է Սիրիայում և ԿԺԴՀ-ում։ «Թեհրիկ-է-Թալիբան»-ը (TTP) հայտնվել է ամենաարագ զարգացող ահաբեկչական խմբավորումների շարքում, որի զոհերի թիվը 90%-ով ավելացել է. Ենթասահարական Աֆրիկայում (բացառությամբ Սահելի) մահացության դեպքերն այժմ ամենացածրն են 2016 թվականից ի վեր՝ նվազելով 10%-ով։ Ահաբեկչական հարձակումներն Արևմուտքում աճել են 63%-ով։ Եվրոպան ամենաշատն է տուժել, որտեղ հարձակումները կրկնապատկվել են՝ հասնելով 67-ի։ Ընդ որում՝ Եվրոպայում ԻՊ-ի հետ կապված ձերբակալությունների մեծամասնությունը կազմում են դեռահասները:

Արևմտյան յոթ երկրներ գտնվում են GTI-ի ամենաազդեցիկ երկրների առաջին 50-յակում։ Հակասեմիտական և իսլամաֆոբ ատելությունը մեծացել է ամբողջ աշխարհում, և ԱՄՆ-ում 2024 թվականին հակասեմիտական միջադեպերի 200% աճ է գրանցվել:

 

Ռազմագերիներ