Ուկրաինան պետք է մնա չեզոք երկիր․ Նիկոլա Սարկոզի
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կարծիք է հայտնել, որ Ուկրաինան պետք է մնա
չեզոք երկիր և ձգտի կամուրջ դառնալ Ռուսաստանի և Եվրոպայի միջև։
«Փորձել ամեն գնով հասնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, սխալ է»,- ասել է Սարկոզին՝
El Mundo թերթին տված հարցազրույցում։
«Ուկրաինայի առաքելությունը
պետք է լինի չեզոք երկիր մնալը՝ իհարկե, միջազգային հանրության կողմից անվտանգության
շատ ուժեղ երաշխիքներով։ Եվ Ուկրաինան պետք է ձգտի կամուրջ դառնալ Ռուսաստանի և Եվրոպայի
միջև»,- ասել է Ֆրանսիայի նախկին նախագահը։
Նիկոլա Սարկոզին կարծիք
է հայտնել նաև, որ Ֆրանսիայի գործող նախագահ
Էմանուել Մակրոնը ճիշտ է վարվել՝ փորձելով գրեթե մինչև վերջ բաց պահել հաղորդակցությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Այո, նա ճիշտ էր, երբ փորձեց երկխոսություն վարել ՌԴ նախագահ
Պուտինի հետ, և ես իսկապես ափսոսում եմ, որ նա չշարունակեց այդ երկխոսությունը, ավելի
առաջ չգնաց այդ հարցում, ինչպես դա արեցի ես՝
2008 թվականին»,- ասել է Ֆրանսիայի նախկին նախագահը։