17 Մար
2025
13.2° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն դիտարկում է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը ստանձնելու հարցը

ԵՄ-ն դիտարկում է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը ստանձնելու հարցը

Եվրամիությունը ուսումնասիրում է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը ստանձնելու հնարավորությունը, սակայն դա ինքնաբերաբար տեղի չի ունենա․ Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, գրում է ТАСС գործակալությունը։

«Կարո՞ղ ենք ֆինանսավորել և լրացնել ԱՄՆ-ի՝ ռադիոկայանի ֆինանսավորման կորստի բացը: Այս հարցի պատասխանը ինքնաբերաբար չէ, քանի որ շատ կազմակերպություններ նույն խնդրով են մեզ դիմում: Բայց նախարարները պնդում էին, որ մենք քննարկենք դա և ելք գտնենք»,- նշել է նա:

Կալասը «Ազատություն» ռադիոկայանն անվանել է «ժողովրդավարության փարոս» և ափսոսանք հայտնել ֆինանսավորումը դադարեցնելու ԱՄՆ որոշման կապակցությամբ։

Ռազմագերիներ