19 Ապր
2025
12.2° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի ներկայությամբ ու կարգադրությամբ ռմբակոծել են Եմենի հուսիներին

Թրամփի ներկայությամբ ու կարգադրությամբ ռմբակոծել են Եմենի հուսիներին

Թրամփն անձամբ է հետևել Եմենի հուսիների վրա ԱՄՆ օդային հարվածներին ու լրացուցիչ հրամաններ տվել :

Սա էլ հատված է Միացյալ նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Թրամփի առաջին ելույթից:

«Ես չեմ պատրաստվում սկսել պատերազմներ, ես պատրաստվում եմ կանգնեցնել պատերազմները: Մեր իշխանության չորս տարվա ընթացքում չկային պատերազմներ։ Բացի նրանից, որ մենք հաղթեցինք Իսլամական պետության»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա պաշտոնավարում է արդեն մի քանի ամիս և արդեն պարզ է, որ բոլոր պատերազմները 24 ժամում կանգնեցնելու նախընտրական խոստումը կատարել չի կարողացել. ո՛չ ռուս ուկրաինական պատերազմն է ավարտված,,  ո՛չ էլ աշխարհի մյուս հակամարտություններին է վերջ տվել:

Դոնալդ Թրամփը հրահանգել է «վճռական և հզոր» օդային հարվածներ է հասցնելու հուսի ապստամբներին, հետո ընդգծել է,  որ հուսիները Կարմիր ծովում գրոհային հարձակումներ են իրականացնում նավթի և վառելիքի բեռնափոխադրման աշխարհի կարևորագույն երթուղիներից մեկում:

Հուսիներն իրենց հերթին հայտարարություն են տարածել՝ ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային մեղադրելով Սանայի ժողովրդի դեմ «արատավոր» ագրեսիայի համար, սակայն հայտնի է, որ Լոնդոնը  կապ չունի շաբաթ օրը Եմենին հասցված հարվածների հետ։ Այդ մասին են վկայում նաև Թրամփի հայտարարությունները, որտեղ նա պնդում է ԱՄՆ-ն ինքն է հարվածների նախաձեռնողն ու հեղինակը:

Ռազմագերիներ