
Ողջունում ենք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանը ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը․ ասվում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Սա սահմանային հարցերի խաղաղ լուծման լավագույն օրինակներից է և երկու հարևան պետությունների քաղաքական կամքի դրսևորում՝ խաղաղ համակեցության և նրանց ժողովուրդների բարօրության ուղղությամբ։
Հույս ունենք, որ այս կարևոր քայլը կհանգեցնի կայուն խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,- նշվում է հաղորդագրության մեջ: