Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին
խոսել է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ իրենց շփումների մասին։
«Հայաստանի իշխանությունները մտահոգություն էին հայտնել Ադրբեջանի
կողմից նոր ռազմական հակամարտության հնարավորության վերաբերյալ։ Բաքվի իշխանությունները,
սակայն, մեզ տեղեկացրին, որ ռազմական հարձակման մտադրություն չունեն, իսկ զորքերի վերջին
տեղաշարժը սովորական ռազմական գործողություն է՝ ձմռան նախաշեմին, քանի որ տրանսպորտի
տեղաշարժը լեռնային տեղանքում ավելի դժվար է լինում։
Իրանը զգայուն է իր հյուսիսային հարևանների հետ ընդհանուր
սահմանների անվտանգության հարցում։ Մենք երաշխավորում ենք մեր սահմանների անվտանգությունն
ու շարունակում ենք լրջորեն հետևել Կովկասում իրադարձությունների զարգացմանը»,-ասել
է ԱԳՆ ներկայացուցիչը։