
Հրավիրում են որպես զբոսաշրջիկ, գալիս են որպես տանտեր
Տանտերը դարձավ հյուր, իսկ հյուրը՝ տանտեր։ Աննա Հակոբյանի հրավերից անցել է 5 տարի, հիմա ունենք հայաթափված ու օկուպացված Արցախ, որտեղ թշնամին է մեզ հրավիրում ապրելու՝ սեփական լծի տակ ու սեփական պայմաններով։
5 տարի անց ադրբեջանցիները ևս մեկ հրավեր են ստանում` այս անգամ Երևան։ Սա դեռ ամենը չէ, Արսեն Թորոսյանը համոզված է, որ այսպես կոչված խաղաղության փաստաթղթի ստորագրումից հետո հնարավոր է Հայաստանն ու Ադրբեջանը դեսպանատներ բացեն։