20 Մար
2025
14° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել

Ռուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների փոխանակում են իրականացրել՝ 175-ը 175-ի դիմաց, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

«2025 թվականի մարտի 19-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 175 ռուս զինվորական, որի դիմաց տեղափոխվել է Ուկրաինայի զինված ուժերի 175 ռազմագերի, ինչպես նաև՝ որպես բարի կամքի ժեստ՝ բժշկական օգնության կարիք ունեցող 22 ծանր վիրավոր ռազմագերի», – ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Ռազմագերիներ