Թեհրանի և Բաքվի հետ բանակցում ենք ՀՀ տարածքով Իրան էլեկտրաէներգիա արտահանելու հարցի շուրջ․ ՌԴ էներգետիկայի նախարար
ՌԴ Էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը հայտարարել է, որ Ռուսաստանը
Թեհրանի և Բաքվի հետ բանակցում է Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնուհետև Իրան էներգիա
արտահանելու հնարավորության շուրջ։
ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում նախարարը նշել
է, որ դրա համար օգտագործվելու են առկա ենթակառուցվածքները։
Ըստ նրա՝ խոսքը 300 ՄՎտ էլեկտրաէներգիայի մասին է։
«Առաջին փուլում Թեհրանի և Բաքվի հետ պայմանավորվում ենք
օգտագործել առկա ենթակառուցվածքը՝ առանց նոր շինարարության»,- ասել է Շուլգինովը՝ հավելելով,
որ բոլոր կողմերը հետաքրքրված են նախագծով։