21 Մար
2025
17.2° c ԵՐԵՎԱՆ
1.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտին-Թրամփ պատմական զրույց. քաղաքական հաշտությո՞ւն, թե՞ ընդհանուր շահեր

Պուտին-Թրամփ պատմական զրույց. քաղաքական հաշտությո՞ւն, թե՞ ընդհանուր շահեր

Ռուսաստանի ու Ամերիկայի ղեկավարները ռեկորդ են սահմանել. Պատմության մեջ առաջին անգամ այս երկու երկրի ղեկավարների հեռախոսազրույցը 2.5 ժամ է տևել: Ըստ պաշտանական հաղորդագրությունների՝ քննարկել են ամենատարբեր հարցեր, բայց առանցքում, բնականաբար,, եղել է ռուս-ուկրաինական պատերազմը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են 30-օրյա հրադադարի վերաբերյալ:

Պատերազմները չեն կարող դադարել մեկ հեռախոսազանգով. ասում է միջազգայնագետը, եթե դա այդպես լիներ, հավանաբար մոլորակի բոլոր հակամարտության ձայները վաղուց լռած կլինեին:

Հիմնավոր կարծիք է տարածվում, որ Թրամփն ուզում է հաշտեցնել աշխարհը՝ ելնելով բիզնես տրամաբանությունից: Աշխարհում պիտի զարգանա առևտուրը, իսկ սահմանները պիտի լինեն բաց: Այս ու մնացած հարցերում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների Պուտինն ու Թրամփը լավ են հասկանում և վստահում միմյանց։ Նախագահների ամուր կամքը լավագույն երաշխիքն է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կգնան հարաբերությունների վերականգնման ճանապարհով։

Ռազմագերիներ