25 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սերբիայի խորհրդարանականները հաստատել են կառավարության հրաժարականը

Սերբիայի խորհրդարանականները հաստատել են կառավարության հրաժարականը

Սերբիայի խորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի հավանություն են տվել վարչապետ Միլոշ Վուչևիչի հրաժարականին․ գրում է Интерфакс-ը՝  հղում տալով սերբական RTS հեռուստաալիքին։

«Վարչապետի հրաժարականի հաստատումը նշանակում է, որ կառավարությունը դառնում է տեխնիկական (բոլոր նախարարները դառնում են նախարարի պաշտոնակատար): Բացի այդ, այսօրվանից սկսվում է 30-օրյա ժամկետի հետհաշվարկը, որում պետք է կազմվի կառավարության նոր կազմը», – տեղեկացնում է հեռուստաալիքը։

Վուչևիչը հունվարի 28-ին հայտարարեց իր հրաժարականի մասին այն բանից հետո, երբ 2024 թվականի նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում տանիքի մի մասը փլուզվեց, ինչի հետևանքով 15 մարդ զոհվեց։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026