
Երկրպագուների միասնական երթ Հայաստան – Վրաստան խաղից առաջ․ Red Eagles
Մարտի 20-ին Հայաստան – Վրաստան խաղից առաջ Red Eagles-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Հանրապետության հրապարակի մետրոյի մոտից (Արամ Մանուկյանի արձանի մոտից), հավաքվում ենք 18։00-ից. ասվում է երկրպագուական շարժման տարածած հաղորդագրության մեջ։
«Սախարովի հրապարակում կմիավորվեն Red Eagles-ի և FAF-ի երթերը և միասին կշարժվեն դեպի Հանրապետական մարզադաշտ:
Երթի բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ կարմիր հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ: Երթը տեղի կունենա եղանակային ցանկացած պայմաններում, ձեզ հետ կարող եք ունենալ անձրևանոց։
Երթը կմեկնարկի 19։00-ին, խաղի սկիզբը` 21։00։
Պիրոանվտանգության նկատառումներից ելնելով երթը նկարահանողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք լինել թմբկահարից 15 մետր հեռավորությամբ», – ասված է Red Eagles-ի հայտարարության մեջ: