20 Նոյ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թեհրանն առաջարկել է Պաղեստինի ճակատագրի վերաբերյալ ինքնորոշման հանրաքվե անցկացնել

Թեհրանն առաջարկել է Պաղեստինի ճակատագրի վերաբերյալ ինքնորոշման հանրաքվե անցկացնել

Իրանին ու Իսրայելին
միավորում է միայն պատմական Պաղեստինի տարածքում երկու անկախ պետություններ ստեղծելու
հնարավորության հանդեպ առկա թերահավատությունը։ Թեհրանն առաջարկում է ինքնորոշման հանրաքվե
անցկացնել այդ տարածքների բնիկ բնակիչների ժառանգների շրջանում։ Այս մասին Դոհայում
տեղի ունեցած ֆորումի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը,
գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

 «Իսրայելն օկուպացիոն ռեժիմ է, ուստի հարկավոր է այդ տարածքի
ինքնորոշման հանրաքվե անցկացնել 1948 թվականից առաջ Պաղեստինի սկզբնական բնակիչների
և նրանց ժառանգների՝ մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների մասնակցությամբ, որպեսզի
նրանք որոշեն իրենց ապագան»,- ասել է Աբդլահիանը։