
Հնդկաստանի և ՀՀ-ի հատուկջոկատայինները կարող են համատեղ զորավարժություններ իրականացնել․ WLVN
Հնդկաստանը և Հայաստանը քննարկումներ են վարում հատուկ ջոկատայինների համատեղ վարժանքների շուրջ։ Այս մասին հայտնել է աշխարհաքաղաքականության և պաշտպանության վրա մասնագիտացած WLVN հարթակը՝ X-ի էջում։
Նշվել է, որ Հայաստանը նաև ծրագրում է Հնդկաստանից ռազմամթերք գնել իր հատուկ նշանակության ստորաբաժանումների համար: Հիշեցնենք, 2021 թվականից սկսած Հնդկաստանից ձեռք է բերում հրթիռներ, հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ։
Հայաստանը 2024-2025 թթ. ֆինանսական տարվա սկզբի դրությամբ գնել է հնդկական արտադրության 600 միլիոն դոլարի սպառազինություն: The Economic Times-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանն ընտրել է Հնդկաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած «Տրայան» 155 մմ քարշակային հրետանային համակարգը՝ որպես ռազմական արդիականացման իր շարունակական ջանքերի մի մաս։